Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
copy image url

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Արտաքին 2 ամիս առաջ - 20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաստատել է, որ չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Նա նշել է՝ հունվարի 20-ին մասնակցելու է Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտնել է X-ում։

«Ես եկել եմ Դավոս՝ հանդիպելու առաջնորդներին, պատասխանելու գլոբալ մարտահրավերներին և նոր գործընկերություն կառուցելու»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Դավոսի ֆորումը կանցկացվի 2025 թվականի հունվարի 20-24-ը։ Թրամփը նույնպես ելույթ կունենա ֆորումում, բայց՝ տեսակապի միջոցով»,-նշել է ֆոն դեր Լայենը։

Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ֆոն դեր Լայենը դեռ չի ստացել Թրամփի երդմնակալության արարողության հրավերը, սակայն հստակ պատասխան չի տվել, թե արդյոք նա ակնկալում է մասնակցել: