Ձեր գործը լավ արեք, որ օգնեք․ մարդը սովորաբար լռում է, եթե վախենում է, որ կհայտնվի փոքրամասնության մեջ
copy image url

Ձեր գործը լավ արեք, որ օգնեք․ մարդը սովորաբար լռում է, եթե վախենում է, որ կհայտնվի փոքրամասնության մեջ

Ներքին Միտք 3 ամիս առաջ - 00:00 20-01-2025
Նվարդ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե ինչպես մեզ լռեցնել ։
«Լռության պարույր»-ը հայեցակարգ է՝ մշակված գերմանացի քաղաքագետ Էլիզաբեթ Նոյմանի կողմից, ըստ որի մարդը սովորաբար լռում է, եթե վախենում է, որ կհայտնվի փոքրամասնության մեջ։ Ենթադրենք իշխանական ինչ-որ հրապարակում եք կարդում սահմանազատման գործընթացի մասին , որի տակ հազարավոր ֆեյքերի մեկնաբանություններն են, թե՝ «ինչ լավ է խաղաղության ենք գնում»։ Որքա՞ն է հավանականությունը որ էսպիսի մի մեկնաբանություն կթողնեք, «սա սահմանահանձնում է, սահմանազատում չէ»։

Վտանգը, որ կթիրախավորվեք որպես «ռազմատենչ նացիստ, նացիոնալիստ, խաղաղության դեմ» էլ չասեմ անմիջապես նախկիններին կհիշեն 90+% է։ Ավելի հավանական է, որ կլռեք, մտածելով որ «տգետները» շատ են , մեծամասնություն են, ու որ «էս ազգին տեղն ա»։ Հետո մեզ կհամոզեն թե դուք քաղաքական գործիչ չեք պիտի լռեք, ընդ որում սա ուղեկցվում է քաղաքականության և կուսակցականության դեմոնիզացիայով ու ծաղրով։ Ձեր գործը լավ արեք, որ օգնեք։

Էս դոկտրինը հրաշալի գործել է բոլոր «գունավոր հեղափոխություններում» ու հետհեղափոխական երկրներում ։
#spiralofsilence #միլռիր»։

Ամենից շատ դիտված