«Պարոն Սահակյանը մոտեցավ ինձ, առանց որևէ բան ասելու հարվածեց ու լքեց նիստերի դահլիճը»,- Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։
Վարդանյանի խոսքով՝ Գեղամ Նազարյանն ու Արծվիկ Մինասյանն իրեն ասում խնդրում էին ոչինչ չձեռնարկել, իրենք նրան կպատժենք. «Ինձ սովորաբար մեղադրում են բավարար ագրեսիվություն չդրսևորելու մեջ։ Իրավաբան պատգամավոր պարոն Սահակյանը կարող էր իմ դեմ էթիկայի հանձանաժողով բողոքել, եթե գոհ չէին։ Նման բան չի արել»,-ասաց Վարդանյանը։
«Մհեր Սահակյանին հարվածելու իմ օգուտը որն էր, ի՞նչ էի շահելու, ինչու պետք է ձեռքերս կեղտոտեի։ Բովանդակային քննարկումը ավարտվելուց հետո մեր ընդդիմադիր գործընկերները վերադարձան հին օրերի երգին։ Կողմերին կոչ եմ արել վերադառնալ բանակցային նորմալ հուն, քանի որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ չէ։ Պարոն Սահակյանն ասաց՝ ինչու եք ձայն բարձրացնում, ես ասացի, որ ընդամենը փորձում եմ կարգավորել իրավիճակը։ Ասացի, որ ձեր գործընկերներն են շեղել քննարկումը։ Ասաց՝ չեք կարող, ասացի, որ պարտավոր եմ անել այն, ինչ անում եմ»։