Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
copy image url

Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Ներքին 3 ամիս առաջ - 15:45 18-01-2025
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

«2025 թվականի հունվարի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- ասել է ՔԿ խոսնակը:

329-րդ հոդվածը վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն:

Իսկ 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելության խոսք տարածելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Ամենից շատ դիտված