ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԲԱՅԴԵՆԻ ԵՎ ՊԱՐԱՇԵՆԿՈՅԻ ԴԵՄ ԵՐԿՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
copy image url

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԲԱՅԴԵՆԻ ԵՎ ՊԱՐԱՇԵՆԿՈՅԻ ԴԵՄ ԵՐԿՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Արտաքին 4 տարի առաջ - 21:14 27-01-2021

Ուկրաինայում երկու քրեական գործ է գրանցվել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի դեմ: Նրանք կասկածվում են նախկին գլխավոր դատախազներից մեկի գործունեությանը միջամտելու մեջ: Այս մասին ասել է նախկին նախագահի փաստաբան Իգոր Գոլովանը: Նրա խոսքով՝ գործը նախաձեռնել է Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը, ով նախկինում հրապարակել էր Պորոշենկոյի հետ Բայդենի բանակցությունների ձայնագրությունները:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ Դերկաչը 10 տարի աշխատում է ռուսական հատուկ ծառայությունների համար: Այս կապակցությամբ նա ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում` ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձ կատարելու համար: Դերկաչը այս որոշումը համարել է վրեժխնդրության արդյունք։

Հիշեցնենք, որ Բայդենը մեղադրվում է նրանում, որ դրդել է Պարաշենկոյին աշխատանքից հեռացնել գլխավոր դատախազ Վիկտոր Շոխինին։ Պատճառը Բայդենի որդու դեմ հետաքննությունն էր, որն այն ժամանակ ղեկավարում էր ուկրաինական Burisma ընկերությունը:

Ամենից շատ դիտված