«Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակված
copy image url

«Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակված

Ներքին 3 ամիս առաջ - 10:29 15-01-2025
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Հայտնել էինք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բեռնատարների համար փակ է այս գիշերվանից։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 782 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 299-ը հայկական են։

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: