«Վերին Լարս»-ի անցակետում ավելի քան 1100 հայկական բեռնատար է կուտակվել
copy image url

«Վերին Լարս»-ի անցակետում ավելի քան 1100 հայկական բեռնատար է կուտակվել

Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 15:50 05-08-2024
Ռուս-վրացական սահմանին «Վերին Լարս» անցակետի հերթում մոտ 1100 հայկական բեռնատար է կուտակվել։

Ըստ Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի (TsODD) կայքի՝ սպասող բեռնատարների ընդհանուր թիվը 4070 է։

Հստակեցվում է, որ կանաչ գոտում՝ «Վերին Լարսի» միջազգային անցակետում, գտնվում է տարբեր երկրների մոտ 300 ծանր բեռնատար։

Վրացական ռազմական ճանապարհը Վլադիկավկազից գլխավոր կովկասյան լեռնաշղթայով տանում է Թբիլիսի՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Հայաստանի հետ։