Արցախի մոնումենտալ արվեստի կոթողների հաշվառումը կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը
copy image url

Արցախի մոնումենտալ արվեստի կոթողների հաշվառումը կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը

Ներքին 3 ամիս առաջ - 17:30 13-01-2025
Արցախի Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը նախաձեռնել է նոր՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների հաշվառման նախագիծ:

Oragir.News-ը նախագծի մանրամասներին ծանոթանալու նպատակով կապ հաստատեց «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանի հետ։ Նա ընդգծեց՝ հատկապես Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանման և մայրաքաղաք Ստեփանակերտի մի շարք թաղամասերի ավերման հետևանքով վնասվել է ոչ միայն մարդկանց կյանքի միջավայրը, այլև մշակութային արժեքները, որոնք ներկայացված էին քաղաքում տեղադրված մոնումենտալ արվեստի՝ արձանների և քանդակների տեսքով։

Շահվերդյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ չնայած բազմաթիվ կոթողների ոչնչացմանը, դեռ կան այնպիսիք, որոնք կանգուն են, սակայն դրանք նույնպես այժմ վտանգի տակ են ու մոտ ապագայում կարող են ոչնչացվել։ Նա հայտնեց նաև, որ կոլեկտիվ հիշողությունը պահելու նպատակով որոշել են կյանքի կոչել այս ծրագիրը․ «Այս պահին ծրագիրն իրականացվում է, մենք լուսանկարների հավաքագրման փուլում ենք, որին կհաջորդի այլ տեղեկությունների հավաքագրման փուլը։ Հույս ունեմ, որ մի քանի ամսվա ընթացքում կկարողանանք ծրագիրը ավարտին հասցնել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ սա շատ բարդ և դանդաղ ընթացող ծրագիր է։

«Պետք է ընդգծեմ, որ շատ բարդ և դանդաղ ընթացող ծրագիր է, քանի որ շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում գտնել լուսանկարներ՝ մեր քաղաքի միջավայրի մի մասը կազմող մոնումենտալ արվեստի կոթողների մասին։ Ես վստահ եմ, որ արցախահայությունը կվերադառնա Արցախ, սակայն այդ վերադարձը նույնիսկ չի կարող փոխարինել այն կոլեկտիվ հիշողությանը, որը մենք ունենք։ Սա հնարավորություն կտա մարդկանց հիշողության մեջ պահելու այն, ինչը կերտվել է սերունդների ջանքերով»,- նշում է նա։

Շահվերդյանն հավելեց՝ հույս ունեն, որ քաղաքացիները, ովքեր լուսանկարել են այդ արժեքավոր կոթողները իրենց նույնպես կփոխանցեն այդ լուսանկարները՝ նպաստելով ծրագրի իրականացմանը և այս կարևոր ժառանգության պահպանմանը։



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում