Միայն անցած տարվա ընթացքում Ադրբեջանը մոտ 1,2 մլրդ դոլար ներդրել հայկական մշակութային կոթողների վերափոխան ու վերացման վրա։ 44-օրյայից հետո միայն 1500 մշակութային կոթող մնացել է ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դրանցից 90-ն արդեն վերացվել կամ յուրացվել են, այդ թվում՝ վիքիպեդիանեում հոդվածներ են գրում։
Այս մասին
Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի Սուրբ Հակոբավանք վանական համալիրի վերականգնման նախագծում ներգրավված «Ռե Արմենիա» գործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։ «Նույն Հակոբավանքի մասին արդեն հոդվածներ են տարածվում, որ սա առհասարակ կապ չունի հայկական մշակույթի հետ, ինչն աբսուրդ է»։
Ըստ Պողոսյանի՝ մինչև կոթողի վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ այնտեղ նախ պեղումներ են իրականացվել, որոնց մասնակցել են նաև արտասահմանցի հնագետներ։
«Արվում է առավելագույնը՝ հնարավորինս պահպանելու համար դեռևս 7-րդ դարում կառուցված կոթողի նախնական տեսքը։ Դուք կարող եք գալ ու տեսել, թե ինչպես են միջնադարի կանոններով, կրաշաղախով շինարարություն անում ու այդ վանքը վերականգնում»։
Պողոսյանը նաև հայտնեց, որ համալիրի վերականգնման գործընթացը կիրականացվի առաջիկա 3 տարիներին։