«Ավինյանի հոր ասածները, չի ամաչում դա մեծ մարդ ա։ Նրանից ծնվածն էլ նա է էլի, դրա համար էլ 300 դրամ է դարձնում։ Ավինյանը պալատ է կառուցել, լրիվ փողոցը փակել։ Անտերություն է, էս երկրում չգիտեմ իրավիճակը երբ է փոխվելու»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացին՝ անդրադառնալով փետրվարի մեկից մետրոյի թանկացման խնդրին։
Նրա կարծիքով՝ անհապաղ պետք է փոխել բոլորին։ Ըստ քաղաքացու՝ որքան էլ քննադատում են, Փաշինյանը տեղից չի շարժվում։
«Երեկ էլ իմացա, որ Փաշինյանին պաշտպանում են Տեր-Պետրոսյանը, Քոչոն, մեկ էլ Սերժը՝ Գիքորը։ Ես դրա անունը Գիքոր էի դրել։ Շատ դժգոհ եմ, ես չգիտեմ ինչ պիտի լինի մեր վիճակը։ Ժողովուրդը օրհասական օրեր են ապրում։Ես հույս ունեմ, որ մեր վաղեմի լավ հարաբերությունները, մեր ազգային հատկանիշները կվերականգնվեն։ Փաշինյանն ով ա է։ Նրա քաղաքականությունը լրիվ գավառական տիպի քաղաքականություն ա, էդ գավառացուն ինչի են բերել, մեր էս ամբողջ երկիրը տվել իրան»,- եզրափակեց նա։