Ինչպես արդեն հայտնի է՝, մինչ սպասվող թանկացումները՝ հունվարի 1-ից երևանյան տրանսպորտից հնարավոր է օգտվել միայն վճարային նոր համակարգի միջոցով՝ Telcell-ի տերմինալներից, հավելվածից կամ էլ բանկային քարտով։ Առաջարկվող բոլոր տարբերակների դեպքում էլ դժգոհույունները քաղաքացիների կողմից չեն դադարում։
Այսօր Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ քաղաքացիները կանգառի մոտ տեղադրված Telcell տերմինալից չեն կարողանում տոմս գնել․ բոլոր գործողություններն անելուց հետո, երբ հերթը հասնում է վճարմանը, տերմինալը հետ է վերադարձնում մետաղադրամը։