Սահակաշվիլին ինքնաթիռի տոմս է գնել Թբիլիսի մեկնելու համար
copy image url

Սահակաշվիլին ինքնաթիռի տոմս է գնել Թբիլիսի մեկնելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 10:59 28-09-2021

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ներկայիս ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին ասել է, որ հոկտեմբերի 2-ի համար ինքնաթիռի տոմս է գնել Թբիլիսի մեկնելու համար: Այս մասին նա պատմել է Facebook-ի իր էջում:

Հենց այս օրն է Վրաստանում տեղի ունենալու ՏԻՄ ընտրությունները: «Որոշվում է Վրաստանի ճակատագիրը, որոշվում է գոյատևման հարցը: Ինչպես արդեն ասել եմ, ես հոկտեմբերի 2-ի երեկոյան կթռչեմ Թբիլիսի, որպեսզի լինեմ ձեզ հետ և պաշտպանեմ ձեր կամքը»,- ասված է քաղաքական գործչի գրառման մեջ:

Սահակաշվիլին հավելել է, որ անձնական հավակնություններ և պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի:

«Ես պայքարելու եմ, որ մեր երեխաներն ապագա ունենան»,- ամփոփել է նախկին նախագահը:

Սահակաշվիլին մոր հետ միասին Կիևի Բորիսպոլից կմեկնի Վրաստան:

Վրաստանում նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, նա արդեն հեռակա կարգով դատապարտվել է ազատազրկման:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում