Զոքանչից հափշտակել էր ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ էր կատարել. բնակարանային գողին հայտնաբերել են. shamshyan.com
copy image url

Զոքանչից հափշտակել էր ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ էր կատարել. բնակարանային գողին հայտնաբերել են. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 20:46 04-01-2025
Հունվարի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են բնակարանային գողության դեպք։

Հունվարի 2-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ Ն․ Լ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք իրեն անհայտ պայմաններում մտել են Ներքին Չարբախի իրենց տուն և ննջասենյակի պահարանից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։

Տեղում տուժած քաղաքացին ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն 500 հազար ՀՀ դրամի նյութական վնաս։

Մինչ քննիչն ու փորձագետը դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի ոստիկանները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ, օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ ենթադրյալ գողությունը կատարել է Երևանի բնակիչ Գևորգ Մ․-ն և նրան հայտնաբերելու համար իրականացվում են «Ամեն փեսա զոքանչի փող չի կարա մարսի» օպերացիա։ Գևորգ Մ․-ին ոստիկանները Ներքին Չարբախում հայտնաբերում և գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը վաճառել է և գումարով խաղադրույքներ է կատարել։

Կասկածյալ Գևորգ Մ․-ն տուժածի փեսան է։

Վերջինը ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: