Ծանոթացանք առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների, որոնցով շատ տպավորված եմ. Ռուբինյան
copy image url

Ծանոթացանք առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների, որոնցով շատ տպավորված եմ. Ռուբինյան

Ներքին 3 ամիս առաջ - 16:53 31-12-2024
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես արդեն հայտնել ենք, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ այցելել են սահմանագոտի: Այցի մասին Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ծանոթացանք առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների, որոնցով շատ տպավորված եմ:

Մարտական դիրքերում հանդիպեցինք առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շնորհավորեցինք նրանց գալիք տոները, մաղթեցինք խաղաղ ու անվտանգ տարի, ինչը մաղթում եմ եմ նաև բոլորիս:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: