Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
copy image url

Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 16:12 18-04-2024
Ապրիլի 11-ին ՀՀ Ներքին գործերի նախարարոթյան ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նշված անձինք սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել Գեղարքունիքի մարզի բնակիչ 13-ամյա Կ. Շ.-ի նկատմամբ:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերում են Բ. Կարապետյանին և Ս. Հակոբյանին և նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից նշված անձինք ներկայացվում են Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից էլ որպես կասկածյալներ տեղափոխվում են ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Տուժած աղջիկը սովորում է Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում. կատարվածի մասին ոստիկաններն ու քննիչները խոսել են արդեն երեխայի ծնողի հետ:

Նշված անձիքն 2 ամսով կալանավորվել ու տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված