4 նախագահներն էլ Նիկոլի հետ պետք է պատասխան տան. պետական դավաճաններ են․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 23:04 24-12-2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով բանավեճի առաջարկ է արել Հայաստանի նախկին նախագահներին։ Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն: Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- գրել է Փաշինյանը:

Ավելի ուշ վարչապետը նախկին նախագահներին կոչ է արել ևս մեկ անգամ մտածել առաջարկի շուրջ։ Հավելենք, որ վերջիններս հրաժարվել են բանավեճից։

Կարծիքներ կան նաև, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած բանավեճը արտահերթ ընտրությունների նշան է։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և այդ հարցը ուղղեց անմիջապես քաղաքացիներին։

«Չորս նախագահներն էլ Նիկոլի հետ միասին պետք է պատասխան տան։ Չորնս էլ պետական դավաճան են։ Մեկը մյուսից բեթար»,-ասաց նրանցից մեկը։

Մի անցորդի խոսքով էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինայնից լավ արարքներ ևս տեսել են։

«Նիկոլ Փաշինյանի ամեն ինչն է արտահերթի նշան։ Ատելով ատում են նրան»,-նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված