Պավել Դուրովը հայտարարել է, որ Telegram-ը մոնետիզացիայից հետո երեք տարվա ընթացքում առաջին անգամ շահութաբեր է դարձել։
Մեսենջերի հիմնադրի խոսքով՝ 2024 թվականին Telegram Premium-ի օգտատերերի թիվը գերազանցել է 12 միլիոնը։
«Արդյունքում, Telegram-ի ընդհանուր եկամուտը 2024 թվականին գերազանցել է մեկ միլիարդ դոլարը, և մենք տարին փակում ենք ավելի քան 500 միլիոն դոլար կանխիկ պահուստներով՝ չհաշված կրիպտոակտիվները», - գրել է Դուրովը իր ալիքում:
Նրա կարծիքով՝ Telegram-ի օրինակը ցույց է տալիս, որ «սոցիալական ցանցերը կարող են հասնել ֆինանսական կայունության՝ մնալով անկախ և հարգելով օգտատերերի իրավունքները»: