Նոր տարվա նվեր էր ինձ, ամբողջությամբ կփոխհատուցեմ․ Ավինյանը՝ ԱՄՆ թռիչքի տոմսերի գների մասին

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 10:16 23-12-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական հերթական խորհրդակցությանն անդրադարձել է ԱՄՆ ուղևորության ժամանակ իր թռիչքի տոմսերի գներին։ Նա նշել է, որ ապշած էր գներից և պատրաստվում է ամբողջությամբ փոխհատուցել այն․ «Նոր տարվա նվեր էր ինձ»։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել էր ԱՄՆ․ քաղաքապետարանը նոյեմբերի 22-ին «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի հետ կնքել էր ծառայությունների ձեռքբերման պայմանագիր, որի արժեքը կազմում է 12 միլիոն 465 հազար դրամ, որից մասնավորապես Ավինյանի տոմսի արժեքը կազմել էր 7,6 միլիոն դրամ։