ԱՄՆ-ում թռիչքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է հրդեհվել
copy image url

ԱՄՆ-ում թռիչքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է հրդեհվել

Արտաքին 3 տարի առաջ - 14:39 03-10-2021

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Spirit Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը հրդեհվել է Ատլանտիկ Սիթիի օդանավակայանից թռիչքի ժամանակ: Փրկարարները տարհանել են ուղևորներին և անձնակազմին: Այս մասին հայտնում է NBC 10 հեռուստաալիքը:

Ըստ տեղեկությունների՝ օդանավը ուղևորվում էր Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լաուդերդեյլ: Երբ այն դեռ գետնին էր, մի մեծ թռչուն հարվածել է աջ շարժիչին, որի արդյունքում կրակ է բռնկվել:

Փոխադրողը պատմել է, որ կապիտանը անմիջապես կանգնեցրել է ինքնաթիռը, ստացել շարժիչի վնասման հաստատում և կարգադրել է այն տարհանել` ստանդարտ ընթացակարգերի համաձայն:

«Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները անվտանգ տարհանվել են ինքնաթիռից: Լուրջ վնասվածքների մասին չի հաղորդվում: Օդանավակայանը վերաբացվել է»,- Twitter-ում գրել է Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին:

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել:

Ավելի վաղ Կուբայից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը բախվել էր արծիվների երամին: Թռչուններից մեկը մտել էր աջ շարժիչի մեջ, և հրդեհ էր բռնկվել:

Ամենից շատ դիտված