Քոչարյանի հավաքը, շենքը ծախում են, ջրամբարներ չկան, խեղճ դատավորները․ Մամուլ

Մամուլ 4 ամիս առաջ - 11:11 20-12-2024
Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 20-ի մամուլի տեսությունը․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու: Այն կլինի դաշինքի այս տարվա վերջին հավաք-քննարկումը: Տեղեկությունը հաստատել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ամեն տարվա ավարտին էլ հավաքվում են, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ ամփոփում տարին ու քննարկում առաջիկա անելիքները թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարի վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն Կառավարության հարեւանությամբ վարձակալած շենքը, որը վերանորոգումներից հետո պետք է ծառայեցներ որպես կուսակցության գլխավոր գրասենյակ, հետ է վերադարձրել պետությանը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկությունը հայտնեց ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Շենքը նաև աճուրդի է հանվելու:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանյան ներկայիս իշխանությունները 2021 թվականի համապետական ընտրություններին ներկայացրին Կառավարության հնգամյա ծրագիր, որը նախատեսված էր իրականացնել 2021-2026 թվականներին։ Այս ծրագրի կետերից մեկի համաձայն՝ Հայաստանում պետք է կառուցվեր 15 փոքր եւ միջին ջրամբար, սակայն 4 տարվա ընթացքում որեւէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել։ Փոխարենը տարեկան 1-2 ջրամբար կառուցելուն, որն ավելի հրատապ եւ կարեւոր է, Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում մի բզկտված «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար հատկացնել 1,2 տրիլիոն գումար։

«Դատական համակարգը ահազանգում է, որ բոլոր դատավորների՝ հատկապես հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատասենյակում գաղտնի տեսախցիկներ կան դրված՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով:Այսինքն՝ դատավորները ազատ աշխատելու, խոսելու, անձնական գաղտնիության իրավունք չունեն. սա մարդու իրավունքների ոտնահարում է։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների աշխատանքը, փաստացի, ներքին դիտման տակ է։

ՔՊ-ում ինքնաոչնչացման գործընթաց է. սորոսականներն են մարտնչում։ Հատկապես ակտիվ պայքար են մղում Արփի Դավոյանին, Լուսինե Բադալյանին, Արմեն Խաչատրյանին, Հայկ Սարգսյանին չեզոքացնելու ուղղությամբ։ Գրում է Հրապարակ օրաթերթը
Թերթը նաև գրում է, որ որոշ կուսակցականներ Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ` իր հայրենի Լոռիում, Ստեփանավանում Պապիկյանից հետո ինքն է «ասող» դարձել: Տեղեկացրել են անգամ, որ Դավոյանի մարզային այցերի ընթացքում ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում նրա փողոցի վրա։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Մեկ ամիս առաջ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել, որով մասնավոր ծառայություններ է մատուցելու ցանկացողներին: Ի դեպ, երեկ ծնվել է Ռուստամ Բադասյանի առաջնեկը:

«Քաղպայմանագրի» քաղաքական վերջին ժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին՝ ժողովի մասնակից ՔՊ-ական պատգամավորներին, հրահանգել է մարզային ակտիվ այցելություններ կազմակերպել, մոտավորապես հետեւյալ բառապաշարով. «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր, շփվեք ժողովրդի հետ, լսեք նրանց խնդիրները, փորձեք լուծումներ տալ, դուք մենակ պարգեւավճար ու աշխատավարձ ստանալու համար չեք պատգամավոր դարձել»։ Ժողովից օրեր անց Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակեցին Կապանում ՔՊ ակտիվի հետ հանդիպման լուսանկարներ, ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն էլ հասել էր Գեղարքունիքի մարզ՝ Դդմաշեն գյուղ: Գրում է Հրապարակ օրաթերթը։

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
11:32 Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան մխրճվել է կայանված մեքենաների մեջ
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
22:15 “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
17:45 Այրումի բնակիչները վախով ու հերթապահելով են լուսացնում գիշերները. Դեբեդը կրկին վարարել է
11:52 Պապիկյանը գտնվել է տանը․ մանրամասներ՝ նրա ծառայողական ավտոմեքենայի վթարից
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը