Factor TV-ի եթերում բանավիճում են Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քննարկման հիմնական թեման տրանսպորտային բարեփոխումն է, որի արդյունքում ներդրվել է միասնական տոմսային համակարգը։
Հայկ Մարությանը նշեց, որ քաղաքային իշխանությունները նաև այլ տեղից են «քերում»․ նրանք բարձրացնում են նաև գույքահարկը։ 2021 թ․, երբ ինքը քաղաքապետ էր, 6 միլիարդ 475 միլիոն էր, իսկ շարժական գույքը՝ 12․1 մլրդ, իսկ 2024 թ․ գույքահարկը կազմել է 13 մլրդ 449 մլն դրամ, իսկ շարժականը՝ 13,295 մլրդ դրամ։
Նա շեշտեց՝ 8․1 մլրդ դրամ այս տարի ավելի շատ գույքահարկ է հավաքվել, քան 2021 թ։
«2025 թ․ ավելի է հավաքվելու 14․ 92 մլրդ, իսկ 2026 թ․ 20 մլրդ դրամ ավելի՝ քերելով ձեզանից, սիրելի քաղաքացիներ»,- շեշտեց Մարությանը։
«Այս ընթացքում պարոն Ավինյանն իր համար գնել է Mercedes մեքենա ընդամենը32 միլիոն 987 հազարով։ Դուք Ձեր գումարներով այդպիսի մեքենա կգնեի՞ք։ Եվ ամենակարևորը․ մի քանի օր առաջ Լոս Անջելես է մեկնել պարոն Ավինյանը, միայն ինքը բիզնես կլասսի տոմսի համար ծախսել է 7 մլն․ 650 հազար դրամ։ 43 շենքի բնակիչ այս տարի իրենց գույքահարկը տվել են, որ պարոն Ավինյանը թռչի Լոս Անջելես հարմար նստարանում»,- ամփոփեց Մարությանը։