Ես, որպես Երևանի կենտրոնի բնակիչ, չեմ համարում արդար, որ կաֆեի հաշիվը և բնակարանի գույքահարկը համադրելի են
copy image url

Ես, որպես Երևանի կենտրոնի բնակիչ, չեմ համարում արդար, որ կաֆեի հաշիվը և բնակարանի գույքահարկը համադրելի են

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 16:42 13-02-2025
Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գույքահարկի մասով կարելի է վերջին 30 տարիների ընթացքում սեփականությունը չփոխած բնակարանների գույքահարկը թողնել անփոփոխ, իսկ մնացածի բարձրացումն, իմ կարծիքով, արդար է։

Ես, որպես Երևանի կենտրոնի բնակիչ, չեմ համարում արդար, որ կաֆեի հաշիվը և բնակարանի գույքահարկը համադրելի են։ Իսկ առևտրային և օֆիսային տարածքների գույքահարկը, ընդհանրապես, պետք է անգամներով բարձր լինի։

Սա նաև տնտեսական քաղաքականության կոնցեպտուալ հարց է։ Իմ կարծիքով, հարկերը պետք է ցածր լինեն ակտիվ եկամտաբերությամբ սուբյեկտների վրա, և ընդհակառակը՝ պասիվ սուբյեկտների հարկային բեռը պետք է բարձր լինի։ Այլ կերպ ասած, բիզնեսները պետք է ունենան ցածր հարկային բեռ, մինչդեռ անշարժ գույքը, մեքենաները և այլ տիպի ունեցվածքը՝ բարձր հարկային բեռ։

Հանրային ռեսուրսը միշտ պետք է ուղղվի զարգացում ապահովող ճյուղերին։
#մերուժըմերմեջէ»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի