Ապուշ հարցերիդ պատասխանելու ժամանակ չունեմ. Գետքի գյուղապետը վիրավորել է Oragir.News-ի լրագրողին
copy image url

Ապուշ հարցերիդ պատասխանելու ժամանակ չունեմ. Գետքի գյուղապետը վիրավորել է Oragir.News-ի լրագրողին

Ներքին 4 ամիս առաջ - 19:45 14-12-2024
Հայտնել էինք, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հրաժարական է տվել։ Նրա նշանակած կադրերը ևս աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

Oragir.News-ը պարբերաբար անդրադարձել է Շիրակի արդեն նախկին մարզպետի կադրային քաղաքականությանը։

Նշենք, որ Մուշեղ Մուրադյանն իր կառավարման ընթացքում հասցրել է մտերիմներին տեղավորել աշխատանքի, որոնցից մեկն էլ Գետքի ներկայիս վարչական ղեկավար, ՔՊ-ական ուսուցչուհի Նարինե Հարությունյանն է։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Նարինե Հարությունյանը ևս պաշտոնանկ է արվելու։

Ըստ շրջանառվող լուրերի` չի բացառվում, որ Գետքի գյուղապետի նկատմամբ անգամ քրեական գործ հարուցվի։

Հրաժարականի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ գյուղապետից՝ Նարինե Հարությունյանից։ Սակայն առանց հարցը լսելու՝ Հարությունյանը հայտարարեց. «Աղջիկ ջան, դու չես հասկանում, որ ես քո հիմար հարցերին պատասխանելու ժամանակ չունեմ»։

Նարինե Հարությունյանը համատեղությամբ աշխատում է նաև Գետքի միջնակարգ դպրոցում որպես հասարակագիտության ուսուցիչ, բայց դասարան չի մտնում։

Հիշեցնենք, որ Նարինե Հարությունյանը անցած տարի փետրվարին է նշանակվել գյուղապետ՝ այն բանից հետո, երբ Գետքի անկուսակցական գյուղապետ Աշոտ Շաբոյանը պաշտոնանկ արվեց Oragir.News-ին տված հարցազրույցի պատճառով։