Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղում արդեն մի քանի օր է՝ իրավիճակը լարված է։ Ամեն ինչ սկսվեց
հարցազրույցից, որին հետևեց գյուղապետի` Աշոտ Շաբոյանի
պաշտոնանկությունը։ Անկուսակցական Աշոտ Շաբոյանին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հրահանգով են ազատել պաշտոնից։
Գետքը հիմա
նոր գյուղապետ ունի՝ ՔՊ-ի և Շիրակի մարզպետի մտերիմ Նարինե Հարությունյանը, որ եկած-չեկած՝ սպառնում է մարդկանց` հիշեցնելով, որ մատը «ճտցնի», ինչ ուզի, կլինի։ Նարինե Հարությունյանը սպառնացել է Գետքի նախկին գյուղապետ Աշոտ Շաբոյանի ընտանիքին, որ կդիմի դատախազություն։
Oragir.News-ը զրուցել է Գետքի նախկին գյուղապետ Աշոտ Շաբոյանի կնոջ` Արմինե Խաչատրյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։