Սահմանափակվել է Viber-ի հասանելիությունը Ռուսաստանում
copy image url

Սահմանափակվել է Viber-ի հասանելիությունը Ռուսաստանում

Ավելին 4 ամիս առաջ - 22:47 13-12-2024
Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է Viber մեսենջերի հասանելիությունը օրենսդրության պահանջների խախտման համար:

Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Viber ծառայության հասանելիությունը սահմանափակվել է տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով», – պարզաբանեցին գերատեսչությունից։

Այնտեղ ընդգծեցին, որ խոսքը վերաբերում է հաղորդակցման ծրագրի օգտագործման վտանգների կանխմանը՝ ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով, քաղաքացիների հավաքագրմանը, թմրանյութերի վաճառքին, ինչպես նաև անօրինական տեղեկատվության տարածմանը։

Ամենից շատ դիտված