Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը հայտնել է, որ տարածաշրջանում արգելափակվել է Google որոնողական համակարգը, ինչպես նաև Youtube տեսածառայությունն ու Viber մեսենջերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իմ խնդրանքով Google որոնողական համակարգն անջատված է, նույնը YouTube-ի և Viber-ի դեպքում»,- ասել է Ստրեմոուսովը:
Ըստ նրա՝ արգելափակման պատճառը եղել է այդ սոցիալական ցանցերի օգտագործումը՝ որպես «տեղեկատվական ահաբեկչության տարրեր՝ ուկրաինական իշխանությունների և նրանց ամերիկացի ղեկավարների կողմից»։