Ուրբաթ՝ հունիսի 3-ից, մուտքը դեպի Viber-ի մեսենջեր ժամանակավորապես կսահմանափակվի ԼԺՀ-ում, հայտարարել է ինքնահռչակ հանրապետության կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Օլեգ Ֆետիսովը։
Պատճառը, ըստ Ֆետիսովի, այն է, որ ուկրաինացի զինվորականները ծառայությունն օգտագործում են որպես «հակառակորդի ռազմական ենթակառուցվածքի մաս՝ քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների աշխարհագրական դիրքի վերաբերյալ տվյալներ ստանալու համար»։