Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին։ Նրա հետ խոսել ենք «Եվրաքվե»-ի անցկացումից, Եվրամիությանը անդամակցելու հանրաքվե անցկացնելու որոշումից, «Եվրաքվե»-ի ֆինանսավորումից, Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունից և մի շարք այլ հարցերի շուրջ։
Խզմալյանը շեշտում է` թեպետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը թվաց դրական, սակայն առաջին տպավորությունը խաբուսիկ էր։
«Մենք տեսանք, որ իշխող կուսակցությունը բոլորովին չի ցանկանում այդ ամենը ի կատար ածել։ Ընդ որում` մի քանի պատճառներով։ Մենք լսեցինք շատ տարբեր, իրարամերժ բացատրություններ։ Իշխանականներից մեկն ասում էր, որ դա իրենց օրակարգը չէ, մյուսն ասում էր` դա իրենց օրակարգն է, և մենք եկել ենք գողանալու իրենց օրակարգը և այլն»,- ասաց նա։
Խզմալյանի պնդմամբ` հանրաքվեն ուշ թե շուտ կլինի։
«Ստորագրավաքը մեզ վերադարձրեց քաղաքական միջազգային օրակարգ»,-եզրափակեց նա։
Մանրամասները`տեսանյութում։