«Սարսափելի բան է, ի՞նչ կարող եմ ասել, մենք հասցրինք նրան, որ իրենք դա արեցին։ Սարսափելի վիճակ է։ Ժողովրդին առաջնորդ է պետք։ Ես ինքս արվեստի մարդ եմ, բայց սիրտս ցավում է, անընդհատ պատեպատ ես կպչում, բոլորը խոսում են, ասում՝ դուրս եկեք հրապարակ, բայց ասողն ինքն էլ չի գնում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մտավորականները բոլորը չէ, որ լուռ են, ասում են, որ ժողովուրդն ինքն իրեն կհավաքվի, բայց ո՛չ, մեզ առաջնորդ է պետք։ Հետո ես կարծում եմ, որ պետք է ռազմական գործիչ լինի։ Այո՛, ինքը պետք է համախմբի, բայց ես չգիտեմ, պատի ծակերն են մտել մեր գեներալները, պատերազմի մասնակիցները, ո՞ւր են, ոչ մեկի ձայնը չի լսվում, ոչ մեկի պետքը չէ, մենք խաբված ենք, ու հիմա էլ գնում ենք կործանման։ Մեզ առաջնորդող անձ է պետք»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սունդուկյան թատրոնի դերասանուհի Գրետա Մեջլումյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղյակ է արդյո՞ք, որ Բերձորի միջանցքի կամուրջի վրա դրված ցուցանակի վրա գրված է՝ «Դուք մտնում եք Ադրբեջանի Հանրապետություն»։
Մանրամասն՝ տեսանյութում։