Սարիկ Մինասյանը Գյումրիի քաղաքապետի ԺՊ թեկնածուներից ամենաշատ ձայներն է հավաքել
copy image url

Սարիկ Մինասյանը Գյումրիի քաղաքապետի ԺՊ թեկնածուներից ամենաշատ ձայներն է հավաքել

Ներքին 4 ամիս առաջ - 23:42 10-12-2024
Հայտնել էինք, որ Գյումրիում ամփոփում են նախնական ընտրությունների արդյունքները։

Oragir.News-ը ներկայացնում է ժամը 23:30-ի դրությամբ ստացված արդյունքները։

Լևոն Անանյան - 71 ձայն
Դավիթ Առուշանյան -180 ձայն
Շավարշ Արամյան - 77 ձայն
Էմմա Բարսեղյան - 98 ձայն
Սարիկ Մինասյան- 223 ձայն
Վահագն Մկրտչյան - 119 ձայն
Կարեն Սարուխանյան - 122 ձայն

Նշենք, որ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել և կպայքարի 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:

Ամենից շատ դիտված