Ծնունդով Նիգերիայից՝ Արինզե Ռիչարդ Օգբունուջուն, գրանցվել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Նրա թեկնածությունը ներկայացրել է «Մեր միասնական Վրաստանը» ընտրական սուբյեկտը: Անսովոր թեկնածուի մասին տեղեկատվությունը ներկայացված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:
Օգբունուջուի ընտրական համարը 23 է:
Վրաստանում հոկտեմբերի 2 -ին կկայանան քաղաքների և տեղական իշխանության մարմինների ընտրությունները։
Արինզե Ռիչարդ Օգբունուջուն Վրաստան է եկել Նիգերիայից 20 տարի առաջ: Նա ամուսնացած է վրացուհու հետ, լավ տիրապետում է վրացերենին և Վրաստանի քաղաքացի է: Ըստ համացանցի տեղեկությունների՝ Օգբունուջուն աստվածաբան է, նա նաև ավարտել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, տիրապետում է մի քանի լեզուների և աշխատում է վրացիների և աֆրիկացիների միջև բարեկամական կապերի ընդլայնման ուղղությամբ:
«Վրաստանում ես թագավորական չեմ ապրում, ես նույն մարդն եմ, ինչպես բոլորը, ամենօրյա խնդիրներով, ուրախություններով և հոգսերով: Թբիլիսիի փողոցներում սովորել եմ նաև վրացերեն: Ես «բնիկ» չեմ, բայց թբիլիսցի եմ, եկած թբիլիսցի», - ասել էր Օգբունուջուն մի քանի տարի առաջ «Թբիլիսելեբի» պարբերականին տված հարցազրույցում: