Որևէ օրենք չի խախտվել. Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ Աղազարյանի նամակները չեն կարդացել
copy image url

Որևէ օրենք չի խախտվել. Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ Աղազարյանի նամակները չեն կարդացել

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 11:55 06-12-2024
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե որևէ մեկը պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական կյանք չի մտել, չեն բացել ու կարդացել են Աղազարյանի նամակները։

«Գործի շրջանակներում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք կապ են ունեցել պետական անվտանգության հետ։ Հիմա, եթե պետանվտանգության վերաբերյալ տեղեկատվությունը որևէ մեկն իր անձնական չաթում է գրում, չեղավ, որ դա իր անձնական տեղեկատվությունն է։ Մենք ԱԺ պատգամավորներ ենք, մենք չունենք անձնական կյանք, անձնական տվյալներ և այլն»,- ասել է նա՝ հավելելով, որ հանրային գործունեություն են ծավալում և պարտավոր են լինել հնարավորինս բարեվարք։

«Անձնական կյանք մտնելու մասին բացարձակ խոսք չկա, խոսքը վերաբերում է արտահոսքեր կազմակերպելուն և հանրության բարոյական նորմերի կոպտագույն խախտմանը»,- ասել է նա՝ շեշտելով, որ որևէ օրենք չի խախտվել, այլ ամեն ինչ տեղի է ունեցել դատական թույլտվությունների շրջանակներում. «Որևէ մեկի իրավունքը չի խախտվել, որևէ ընթացակարգ չի խախտվել»։