ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԺ-ում երեկվա իր ելույթը՝ կից գրելով․
«Այսօր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման շուրջ քննարկումները խորհրդարանում շարունակվելու են:
Երեկ ելույթս նվիրված էր այդ հարցին ու «կոռուպցիան ներկայիս Հայաստանում» թեմային:
Հակառակ հավաստիացումներին, կոռուպցիան վխտում է երկրում.
Մեկ անձից գնումներով փոշիանում են, վատնվում ու յուրացվում միլիարդավոր դրամներ.
«Յուղոտ» պաշտոնների նշանակվում են համագյուղացիներ, ծանոթներ, բարեկամներ»։