Այս սուրբ երկրում թող այլևս չհայտնվի մեկը, ով կասի՝ ես կարող էի․ Գեղամ Նազարյան

Ներքին 2 տարի առաջ - 20:20 01-05-2022
Շարունակվում է ընդդիմության հանրահավաքը․ ընդդիմությունը փորձում է վրաններ տեղադրել հրապարակում, իսկ 18:45-ից կրկին սկսվել է հնարահավաք։

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը։

«Անկեղծ ասած, ես այսօր ելույթ ունենալու մտադրություն չունեի, բայց ես այսօր այստեղ եմ որպես Աբգարի հայր, և եկել եմ ծնողների և մեր հերոսների անունից՝ ձեզանից ոչ թե խնդրելու, այլ պահանջելու, որ այստեղ բոլորդ միասին խոստում տաք, որ այն քայլից հետո, որը մենք անհրաժեշտաբար պետք է անենք, երբ երկրի թիվ մեկ աթոռը ազատվի այն չարիքից, որով պատված է, խոստացեք, որ ով էլ լինի վարչապետ, ովքեր էլ լինեն նախարարներ, մենք հիշելու ենք, որ մեր տղերքը պահանջում են վրեժ, արդարություն և արդարադատություն։ Որ որևէ մեկը մեր տղաներից ուղարկեց գիտակցված սպանության, անպայման պատասխան տա, որ այլևս այս սուրբ երկրում չհայտնվի մեկը, ով կասի՝ ես կարող էի, չասի՝ ես կարողի էի, հասկանո՞ւմ եք, կարող էր փրկել բոլորի կյանքը, բայց ասում է, որոշեցի, որ գնան, զոհվեն։ Հիմա խոստացեք, որ այդ արդարությունը կլինի, թե չէ մեր այստեղ կանգնելը իմաստ չունի»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Մանրամասնեը՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին