Հեռախոսիս նյութերը հայտնվել են վարչապետի մոտ․ այս մասին քիչ առաջ հայտարարեց իշխող ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը։
«Հեռախոսս 10 օրից ավելի եղել է քննիչի մոտ։ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ չէր ուզում հավատալ, որ այդ ամենը տեղի է ունեցել Փաշինյանի պահանջով։
Իսկ թե ինչ նյութերի մասին է խոսքը, Աղազարյանը չմանրամասնեց։