ՀՀ-ն անգամ ինքն իրեն չի կարողանում պաշտպանել, ի՞նչ Հալեպի հայեր․ հարցում      

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 4 ամիս առաջ - 18:00 02-12-2024
Հալեպում մի քանի օր է՝ կատաղի մարտեր են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) զինյալների և թուրքամետ ուժերի մասնակցությամբ:

Սիրայի զինված ուժերը նաև հայտնել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել և վիրավորվել։

Հավելենք, որ Սիրիայի Հալեպ քաղաքում թեժ կրակի վայրերը լքելիս, քաղաքից դուրս գալու ժամանակ մահացել է 1958 թվականին ծնված հայազգի բժիշկ Երվանդ Արսլանյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչպե՞ս են գնահատում, որ Հայաստանը Հալեպի հայությանը մենակ է թողել պատերազմի ժամանակ։

«Հայաստանը անգամ իրեն չի կարողանում պաշտպանի, Հալեպի հայերին ո՞նց ա պաշտպանելու։ Մենք սկի մեզ չենք կարողանում պաշտպանել։ Էլի մերն են, բայց թող մի հատ մեր հողն ու ջուրը պաշտպանեն, հետո մտածեն դրսի մասին»,- ասաց մի անցորդ։

Հարցվածներից մեկի խոսքով էլ՝ հայը հային պետք է օգնի, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է գտնվում։

«Պետք է օգնենք։ Հերիք է հեծանիվ քշի։ Ամոթ է, շատ ամոթ է։ Ամբողջ օրը հեծանիվով դես ու դեն է գնում, կինն էլ ֆոտոսեսիաներ է անում, նորաձևության աստղ է դարձել»,-ասաց մեկ այլ անցորդ։

«Իսկ 2023 թվականին արցախցիներին մենակ չթողեցի՞ն»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։