Արմավիրի մարզում բախվել են «Toyota Camry»-ն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր. shamshyan.com
copy image url

Արմավիրի մարզում բախվել են «Toyota Camry»-ն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 16:45 02-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Toyota Camry» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ 6 հոգի հոսպիտալացվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված