Արագածոտնի մարզում բախվել են «Toyota Camry»-ն ու «Opel»-ը, որը կողաշրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում բախվել են «Toyota Camry»-ն ու «Opel»-ը, որը կողաշրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 22:36 03-08-2024
Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 50 կմ հատվածում՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Պետրոսյանի վարած «Toyota Camry» և Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Սևակ Պապիկյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Opel»-ը բախվել է գազալցակայանի գովազդային վահանակի բազալտե եզրաքարերին, կոտրել դրանց մի մասը և կողաշրջվել:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: