Հայաստանի Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը միացել է Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությանը։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Ես՝ Արծրուն Հովհաննիսյանս, որպես զինվորական և պատմաբան, խորապես գիտակցում եմ կրթության անգնահատելի դերը մեր հասարակության զարգացման և առաջընթացի գործում։
Այս համոզմունքով լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ 2025 թվականը հայտարարել Կրթության տարի։
Սա կլինի կարևոր քայլ՝ հիմք դնելու գիտակից, հզոր և պաշտպանված պետության կերտմանը:
Միասին կարող ենք կառուցել այն Հայաստանը, որտեղ կրթությունը կդառնա ամենամեծ ուժը, իսկ գիտելիքը՝ անպարտելի զենքը։
#ԿրթվելըՆորձեւԷ #ՀզորՊետությունԿրթությամբ»,- գրել է նա։
Հատկանշական է, որ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հովհաննիսյանի գրառմամբ։