«Կրթվելը նորաձև է» շարժման առաջին բանախոսության խոսնակը Նիկոլ Փաշինյանը կլինի
copy image url

«Կրթվելը նորաձև է» շարժման առաջին բանախոսության խոսնակը Նիկոլ Փաշինյանը կլինի

Ներքին 1 ամիս առաջ - 18:37 11-03-2025
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում մարտի 15-ին տեղի կունենա համանուն բանախոսությունների շարքի առաջին միջոցառումը։ Մեկնարկային հանդիպման խոսնակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես կգա «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով։

Միջոցառմանը հրավիրված են շարժման մասնակիցները, ովքեր նախկինում մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմանդրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։

Բանախոսությունները լինելու են շարունակական, հանրության համար` բաց, և ընդգրկելու են բազմաբնույթ թեմաներ՝ գիտությունից մինչև արվեստ, տնտեսությունից մինչև փիլիսոփայություն։ Նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է սովորել, կիսվել գաղափարներով և ստանալ նոր գիտելիքներ, որոնք կնպաստեն ինքնազարգացմանն ու ընդհանրապես՝ գիտակցված հասարակության ձևավորմանը։

Ամենից շատ դիտված