Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. Ժողովուրդ
copy image url

Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. Ժողովուրդ

Մամուլ 4 ամիս առաջ - 07:30 29-11-2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազատված պաշտոնյաները լքում են Հայաստանը, ինչպես մկները՝ խորտակվող նավը։
Մինչ ՀՀ Կառավարությունում կրքերը չեն հանդարտվում, ազատումներ եւ նշանակումներ են թափուր պաշտոններում, պաշտոնից ՍՄՍ-ով ազատված Գնել Սանոսյանը մեկնել է երկրից:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Գնել Սանոսյանը մեկնել է Աբու Դաբի՝ թերեւս քաոսային Կառավարությունից հանգստանալու նպատակով։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Գնել Սանոսյանի հետ, սակայն Սանոսյանի փոխարեն լսվեց արաբ օպերատորի ձայնը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված