Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Արտաքին 4 ամիս առաջ - 23:26 28-11-2024
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որտեղ տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ի պատասխան կառավարության՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարության։

Ցուցարարները նշում են, որ այս որոշումը դավաճանություն է երկրի շահերին և Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի խախտում, որն ամրագրում է եվրաինտեգրման ցանկությունը։

Ցուցարարներին է միացել նաև երկրի նախագահը։

Տեսանյութը՝ այստեղ։