Նոյեմբերի 24-ին, համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ գիշերը ժամը 01։20-ի սահմաններում 2 հոգի թմրամիջոցներ են ձեռք բերում և իրացնում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում համայնքային ոստիկանության ՀԿՀ ավագ տեսուչ Պողոսյանի գլխավորությամբ ոստիկանները մեկնում են նշված վայր, որը Գարեգին Նժդեհ 16 հասցեի հարակից տարածքում է և այնտեղ հայտնաբերում են Երևանի բնակիչներ 49-ամյա մի կնոջ և 21-ամյա մի տղայի և նրանց ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Արդեն տեղում ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում տղան խոստովանում է, որ ինքը «Տելեգրամ» հավելվածով ձեռք է բերել «մարիխուանա» տեսակի թմրանյութի թվով 10 փաթեթ, որից հետո իր մայրիկի հետ գնացել է Գ․ Նժդեհի փողոցի 16 շենքի բակ, որտեղ անձամբ 10 փաթեթները տեղադրել է բակում և դրա դիմաց ինքը յուրաքանչյուր փաթեթի համար պետք է ստանար 7 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Օրեր առաջ էլ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները դարձյալ հերթական օպերատիվ տեղեկություններով Հ․ Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Կ․-ին։
Արդեն տեղում նրան ենթարկում են անձնական խուզարկության և նրա մոտ հայտնաբերվում է ապակյա գլանակ՝ լցված մուգ շագանակագույն զանգվածով, որը ըստ Աշոտ Կ․-ի հանդիսանում է «Շոկո» տեսակի թմրանյութ։ Հայտնաբերվում է նաև լամպ, որի մեջ առկա է «PVP» տեսակի թմրանյութ։
Վերջինը հայտնում է, որ նշվածները պատկանում են իրեն և իր անձնական օգտագործման համար է։
Արդեն համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքի շնորհիվ Աշոտ Կ․-ն խոստովանել է, որ ինքը տարբեր օրերին Երևանում, այդ թվում նաև Շենգավիթ վարչական շրջանում թալանել է մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում «BMW»-ներ, «Toyota Camry», «Lexus», «Range Rover», «Mazda» մակնիշի ավտոմեքենաների վրայից կողային հայելիներ ու հայելու ապակիներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Աշոտ Կ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում