Երիտասարդն անզգուշությամբ վրաերթի է ենթարկել եղբոր 3-ամյա տղային
copy image url

Երիտասարդն անզգուշությամբ վրաերթի է ենթարկել եղբոր 3-ամյա տղային

Ներքին 3 տարի առաջ - 16:11 02-04-2022

Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրում ապրիլի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-53»-ի 17-ամյա վարորդը իրենց տան բակում անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր որդուն՝ 3-ամյա Արտյոմ Չիթչյանին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

3-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն:


Ամենից շատ դիտված