«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, ելնելով իր ձեռք բերած փաստաթղթային հիմնավորումներից և ՀՀ հանրային-քաղաքացիական դաշտի պնդում-բողոքներից, նպատակ ունենալով վերջնականապես հաստատել կամ փարատել ՀՀ քաղաքացիների ու հասարակական-քաղաքական ուժերի կասկածները, դիմում է ՀՀ Գլխավոր դատախազությանը և ՔԿ-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ ՀՀ Քր.Օրենսգրքի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով:
Արամ Սարգսյանի խոսքով՝ 1466 սյուն խփած է եղել ամբողջ սահմանով մեկ, ի՞նչ են հորինում հիմա․ ՀԽՍՀ-ն և Ադրբեջանը 1983-84 թ.թ.-ից սկսած կատարել են սահմանագծում-սահմանազատում, որը 1988 թ.-ին իրագործվել է սյուների տեղադրմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։