Բազմաթիվ տնտեսվարողներ բողոքում են, որ ՊԵԿ-ը իրենց փոխարեն որոշել է, թե POS տերմինալով աշխատող որ ընկերությունը, որ բանկն է սպասարկելու, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել իրենց համար։
«2022 թվականին, երբ անցում կատարվեց անկախիկի, բոլոր սկսեցին աշխատել POS տերմինալներով։ Պարզվում է, որ ՊԵԿ-ը ինքնուրույն ընկերություններիսպասարկումները բաշխել է տարբեր բանկերի մեջ։
Վերջրես ես POS տերմինալներ եմ գնել, որ տեղադրեմ իմ սարքավորումներ վրա, որպեսզի մարդիկ կարողանան քարտով վճարում կատարել։ Ոլորտում սա հետաքրքրություն է առաջացրել և մարդիկ դիմեցին ինձ, POS տերմինալներ ձեռք բերեցին,որպեսզի իրենք ևս նման գործունեություն ծավալեն։
Ես ասել էի, որ կարող են մոտենալ Էվոկաբանկ և դիմել ծառայությունն ակտիվացնելու համար, բայց տվյալ բանկից ասել էին, որ իրենք չեն կարող սպասարեկլ, քանի որ տվյալ ընկերությունն իրենց ցուցակներում չկա։ Ասել են՝ 2022 թվականին ՊԵԿ-ը բաշխումը արել է, բայց բանկերը չեն կարող տեսնել, թե տվյալ ընկերությունը, որ բանկն է սպասարկում,որ քաղաքացուն ուղղորդեն տվյալ բանկ»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ քաղաքացուն փոխանցել են, որ այդ ցուցակն ունեն միայն Ամերիաբանկը և Ակբաբանկը»։
Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ է հաստատել ՊԵԿ լրատվության վարչություն, պատասխանը լինելուն պես կհրապարակենք այն։