Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է ՔՊ երիտթևի անդամը․shamshyan.com
copy image url

Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է ՔՊ երիտթևի անդամը․shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 17:02 25-11-2024
Նոյեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառում են իրականացրել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչներ 25-ամյա Տիգրան Կիրիշչյանին և 25-ամյա Արամ Կալաջյանին:

Երևանի քրեական վարչությունում անձնական խուզարկությամբ Ա. Կալաջյանի մոտ ոչինչ չեն հայտնաբերել, իսկ Տ. Կիրիշչյան մոտ հայտնաբերվել է ընդհանուր 0.2 գ. քաշով փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և երկու հատ կաթոցիչներ, որոնցից մեկը լցված դեղնականաչավուն զանգվածով, իսկ մյուսը մոխրացած հետքերով:

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանության վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Տ. Կիրիշչյանին և Ա. Կալաջյանին ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Աթենքի փողոցում:

Տ. Կիրիշչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում և նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ է ու ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ Տիգրան Ավինյանի համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: