Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 23 անձ է ձերբակալվել
copy image url

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 23 անձ է ձերբակալվել

Ներքին 1 տարի առաջ - 15:09 24-03-2024
Oragir.News-ի հետ զրույցում ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 23 անձ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ: Նա չհստակեցրեց, թե որտեղից են բերման ենթարկվել նշված անձինք։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Մարտական եղբայրություն» միաբանության 3 տասնյակից ավելի անդամներ բերման են ենթարկվել Վերին Ոսկեպարից։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից ևս հայտնել էին, որ Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել Բևեռի 6 աջակիցներ:

Հարցին, թե ինչպես է ՀՀ Ոստիկանությունը ինչպես է Վերին Ոսկեպարում գործողություններ իրականացնում, երբ Նիկոլ Փաշինյանն այն համարում է ադրբեջանական տարածք, Գաբրիելյանը որևէ մեկնաբանություն չտվեց։