Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքից ոչ հեռու, շարունակվում է հանրահավաքը Վրաստանում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ․ ոստիկանության հատուկ տեխնիկա է տեղափոխվել Վրաստանի Ազգաին ժողովի շենքի մոտ, որտեղ ընդդիմությունը վրաններ է տեղադրել։
Նշենք, որ ցուցարարները պատրաստվում են կտրուկ գործողությունների դիմել, որպեսզի առավոտյան խանգարեն պատգամավորներին անցկացնել 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: