Կտրուկ գործողությունների փուլն է սկսվում.  ՖԱՖ-ի և հայկական ֆան-ակումբների հայտարարությունը
copy image url

Կտրուկ գործողությունների փուլն է սկսվում. ՖԱՖ-ի և հայկական ֆան-ակումբների հայտարարությունը

Սպորտ Ներքին 5 ամիս առաջ - 17:10 21-10-2024
Երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) շարժումը և հայկական բոլոր ֆան-ակումբները շարունակում են պահանջել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:«Այժմ կտրուկ գործողությունների փուլն է, որը լինելու է ֆուտբոլային, ֆանատական շրջանակներում: Մեր խնդիրը ձախողված ֆեդերացիան է, որը ձախողվել է բոլոր բաղադրիչներով»,- ասել է ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը` հրապարակելով ՖԱՖ-ի և հայկական ֆան-ակումբների հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ծավալուն հայտարարությամբ էր հանդես եկել՝ տեղեկացնելով, որ չի պատրաստվում լքել ՀՖՖ նախագահի պաշտոնը և շարունակելու է աշխատանքը` նպատակ ունենալով ավարտին հասցնել նախանշված ծրագրերը: